Փաշինյանը առաջարկում է քրեական գործ հարուցել և նստեցնել ՀԴՄ կտրոն չտրամադրող անձանց

Փաշինյանը առաջարկում է քրեական գործ հարուցել և նստեցնել ՀԴՄ կտրոն չտրամադրող անձանց։ Փաշինյանն այս մասին ասեց այսօր՝ կառավարության նիստի ժամանակ։

«Այդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ: Ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում՝ պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան: Ինչքա՞ն պիտի այդ հարցը մնա: Պաշտոնապես ասում եմ, որ չեն տալիս կտրոն, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը»:

Վարչապետի հարցին, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել, սահմանափակում կա՞, Մանուկյանն ասաց, որ չկա:

«Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք: Նույնն էլ բենզալցակայանին, ինչո՞ւ չեք տուգանում: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- ասաց վարչապետը:

Կիսվիր ընկերներիդ հետ