«Տո մի սրան նայեք. հա՛մ կնիկ ա ուզում, հա՛մ չբեր ա ուզում, հա՛մ էլ բանն էլ հետն ա ուզում». «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից հայտնի 10 մտքեր

«Տո մի սրան նայեք. հա՛մ կնիկ ա ուզում, հա՛մ չբեր ա ուզում, հա՛մ էլ բանն էլ հետն ա ուզում». «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից հայտնի 10 մտքեր

Մենք ենք մեր սարերը, Հենրիկ Մալյանի՝ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկար է։

Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին։

«Մենք ենք մեր սարերը» ֆիլմը համարվում է հայ կինոարտադրության գլուխգործոցներից մեկը։

Գլխավոր դերերում են Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Արտավազդ Փելեշյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Այվազյանն ու Ազատ Շերենցը, իսկ կինոնկարում հնչող երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է: Ասում են՝ պատմությունն ու նախատիպերն իրական են՝ 4 հովիվը բարեկամական կապ են ունեցել Հրանտ Մաթևոսյանի հետ:

Bavnews.am-ը առանձնացրել է ֆիլմի ամենահիշվող արտահայտությունները, որոնք այսօր դարձել են թևավոր խոսքեր։

1. — Ուսիդ կեղտը մաքրիր։
— Սա կեղտ չի, թրիք է։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում:

2. Տո մի սրան նայեք. հա՛մ կնիկ ա ուզում, հա՛մ չբեր ա ուզում, հա՛մ էլ բանն էլ հետն ա ուզում։

3. Քաղաքացի’ դատավոր, ոչխարները, ճիշտ է, իմը չեն եղել, Ռևազինն են եղել, բայց դե Դուք որ ամեն օր միս եք ուտում, Ձե՞ր ոչխարի միսն եք ուտում, թե՞ ուրիշի:

4. Էն խեղճ Քենեդուն ընչի՞ սպանեցին: Ասա` դուրներդ չէր գալիս, վերցնեիք, մի ուրիշ գործի դնեիք: Ընչի՞ տվիք ու սպանեցիք:

5. Մի պրոֆեսոր էլ սա է: Բոլորը պրոֆեսոր են դառնում, սխալ ուղղղող են դառնում, իսկ իրենց սխալները չեն տեսնում, իրենք իրենց աչքում անսխալական են:

6. Այս կարճ կյանքում մարդուս հասնում է դառնության մի բաժին, ուրախության էլ` մի բաժին: Տղամարդու նման ես իմ բաժին տանջանքը կերել եմ: Ոչ ոքի չեմ խնդրել թեկուզ մի պատառ, թեկուզ մի գդալ վերցնելու տանջանքի իմ բաժնից: Ու հիմա ես իմ ուրախության բաժնի վրա եմ և նորից տանջանք համտեսելու ախորժակ չունեմ: Ու իմ ուրախությունից էլ ոչ ոքի չեմ տա մի գրամ:

7. Դրախտի ճանապարհը ծանր է, բայց դրախտի ճանապարհ է:

8. Հին խոսք է, ամառը թե պառկեմ հովեր` ձմեռը կսատկեն կովեր:

9. -Ոտքերը բռնել ես դու, մորթել է Ավագը, մորթել է Պավելը, ոտքերը բռնել է Զավենը:

10. — Մեկն ասել է՝ ավելի լավ է վաղվա մասին մտածենք, քան թե հիշենք, որ փոքր ժամանակ ետևներս բաց ման էինք գալիս: