Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի «Մենակ չեմ» ֆիլմը. Նիկոլ Փաշինյան (ֆոտո)

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի «Մենակ չեմ» ֆիլմը. — այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը՝ Հայկական հեղափոխության մասին:

Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել եւ կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն, մեծացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»: