ՄամուլՇոու-բիզնես

Տիմատին գնել է Երևանի կենտրոնում գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանը

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռուս հայտնի ռեփեր, շոուբիզնեսի ներկայացուցիչ Տիմատին գնել է Հանրապետության հրապարակի մոտ գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը:

Վերջինս այն գնել է մոտ 5 միլիոն դոլարով և պատրաստվում է խոշոր ներդրում կատարել համալիրի ձևափոխման համար:

Տիմատի

Ասում են նաև, որ ռեստորանային համալիրի տարածքում Տիմատին ցանկանում է կառուցել Երևանում նախադեպը չունեցող ակումբ, որը կինտեգրվի վերջինին պատկանող ակումբների ցանկին:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել նյութով