Շոու-բիզնես

Տիգրան Մնացականյանը պարզաբանում է իր և 19-ամյա աղջկա հարաբերությունները

Օգտատերերի ուշադրությունից չի վրիպել սերիալներից և ֆիլմերից հայտնի դերասան Տիգրան Մնացականյանի և երիտասրդ դերասանուհի Մարիամ Հովհաննիսյանի համատեղ լուսանկարները, որոնցում զույգը երջանիկ տեսք ունի: Խոսակցություններ տարածվեցին, որ դերասանը կրկին ամուսնացել է, և որ նրա ընտրյալը Մարիամն է: Ասեկոսեները պարզելու նպատակով NEWS.am STYLE-ը զրուցեց Տիգրանի հետ.

«Այո, իմ ընտրյալը Մարիամ Հովհաննիսյանն է: Մենք արդեն մեկ ամիս է` ապրում ենք միասին, եւ շուտով կկայանա հարսանեկան արարողությունը»,-մեզ հետ զրույցում նշեց Տիգրանը՝ հավելելով.

«Մեր միջեւ 21 տարվա տարբերություն է: Մարիամը մասնագիտությամբ դերասանուհի է, զբաղվում է վոկալով, սիրում է ֆոտոշարքերի եւ նկարահանումների մասնակցել, փոքր ինչ կյանքս է ուտում: ) Հարսանիքը պլանավորում ենք փետրվարի 14-ին` Մարիամիս ծննդյան օրը, տեսնենք՝ ինչպես ստացվի, այնպես էլ կանենք»,-եզրափակեց դերասանը:

tigran 1hay astxer 1

Հիշեցնենք, որ Տիգրանը նախկինում ամուսնացած էր Լիանա Առաքելյանի հետ: Զույգը, որը երկու երեխա ունի,  այս տարի է ամուսնալուծվել:

Կիսվել նյութով