Տիգրանը մինչև վերջ աննահանջ պայքարել է՝ կյանքը զոհելով հայրենիքին

Տիգրանը մինչև վերջ աննահանջ պայքարել է՝ կյանքը զոհելով հայրենիքին

Ցավով ուզում ենք տեղեկացնել, որ պատերազմը խլեց ևս մեկ լուսավոր երիտասարդի, հայրենիքի անձնազոհ պաշտպանի կյանք։ Ժորես Մկրտչյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շրջանավարտ Տիգրան Տեր-Առաքելյանը, ով աչքի էր ընկնում իր կենսուրախությամբ, ավարտեց իր երկրային թռիչքը․․․

Մի քանի օր շարունակվող ադրբեջանական այս ագրեսիայի ժամանակ հանուն հայրենիքի պաշտպանության զոհված զինծառայողներից մեկն էլ Արարատ քաղաքից Տիգրան Տեր-Առաքելյանն էր:

Տիգրանը 2021 թվականի ամռանն էր զորակոչվել բանակ՝ սկզբում Վանաձորում էր ծառայությունն իրականացրել, ապա՝ Սիսիանում, իսկ թշնամու վերջին ագրեսիայի ժամանակ Ջերմուկում էր:

Դու քո բարի, ուրախ, մարդամոտ ու մարդասեր էությամբ անջնջելի հետք թողեցիր ընկերներիդ և ուսուցիչներիդ հոգում։ Որքա՜ն կյանք ու ավյուն կար քո մեջ, որքա՜ն երազանքներ անկատար մնացին․․․

Հոգիդ լու՛յս դառնա, մեր սիրելի աշակերտ Տիգրան Տեր-Առաքելյան․․․

Հավերժ փա՛ռք քեզ, մեր հայրենասեր և անձնազոհ հերոս․․․

Տիգրան Տեր-Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` ժամը 17։00-ին, Արարատ քաղաքի մշակույթի տանը։