Տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև մեր լուսավոր գործընկերն ու ուսանողուհին․ Եվրասիա միջազգային համալսարան
Տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև մեր լուսավոր գործընկերն ու ուսանողուհին․ Եվրասիա միջազգային համալսարան
Եվրասիա միջազգային համալսարանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Խոր կսկիծով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև մեր լուսավոր գործընկերն ու ուսանողուհին՝ արցախցի Հելեն Դադայանը:
Նա սովորում էր «Կառավարում» մասնագիտության ավարտական կուրսում, ամբիոնի վարիչի օգնականն էր, փայլուն ուսանող և «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակիր, բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից:
Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ ղեկավար կազմը, դասախոսական և ուսանողական անձնակազմը այս ծանր պահին կիսում են նրա անդառնալի կորստի ցավն ու վիշտը»։