Տավուշի 5 գյուղ և կարեւոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի. «Փաստինֆո»

Տավուշի 5 գյուղ և կարեւոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի

«Փաստինֆո»-ն գրում է․ Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիրը վտանգված է։

Տավուշի բնակիչները մտահոգված են, որ նոր սահմանազատումը շուտով կհասնի նաեւ Տավուշին եւ որոշ տարածքներ, այդ թվում՝ կարեւոր ենթակառուցվածքներ, կանցնեն ադրբեջանական հսկողության տակ։ Բացի այդ՝ քննարկվում է երկու զորամասի տեղափոխման հավանականության հարցը։

Ընդ որում՝ ոլորտին իրազեկ անձինք «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ զորամասերի տեղափոխման քննարկումը եղել է դեռեւս տարեվերջին, սակայն Սյունիքի շուրջ մեծ աղմուկի պատճառով որոշ ժամանակով հարցը առկախվել է։

Ադրբեջանական հսկողության տակ կարող են անցնել Բաղանիսի որոշ հատվածներ։ Զրուցակիցներից մեկը՝ սահմանապահներից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհի՝ ոլորանների մի հատված, ինչպես Սյունիքում, հանձնվելու է Ադրբեջանին։

ոսկեպար

Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվության, նաև տեղի բնակիչների մտահոգությունների կապակցությամբ «Փաստինֆո»-ն զրուցել է նաեւ Ոսկեպարի համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանի հետ, որը պնդեց, թե դրանք միայն խոսակցություններ են։

«Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել, հուսանք այդպիսի բան չի լինի, նույնիսկ չենք ուզում խոսել դրա մասին»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում