ԱշխարհՏեսանյութ

Վրաստանում աղետի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանում աղետի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանի Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 11-ի: Դեռևս անհետ կորած է համարվում 25 մարդ։

Վրաստանի առողջապահության նախարար Զուրա Ազարաշվիլին հայտնել է, որ որոնողական և փրկարարական աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 5-ի առավոտյան:

Նրա խոսքով՝ զուգահեռաբար կշարունակվեն կամուրջների և լրացուցիչ ճանապարհների կառուցման աշխատանքները, որոնք կօգնեն սողանքի էպիկենտրոնի գոտի հասցնել հատուկ տեխնիկա և կենդանի ուժ:

Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:

Կիսվեք էջում