Սպորտ

Վիսենտե դել Բոսկեն Հայաստանում է, իր փորձը հայ մասնագետներին փոխանցելու համար

Իսպանացի աշխարհահռչակ ֆուտբոլային մասնագետ Վիսենտե դել Բոսկեն Հայաստանում է և պատրաստվում է մարզչական դասընթացի միջոցով իր փորձը փոխանցել հայ մասնագետներին:

«Նախ պետք է շնորհավորեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկու հաղթանակների կապակցությամբ: Պետք է շարունակական աշխատանք տանել նաև մանկապատանեկան ֆուտբոլի թիմերի հետ, քանի որ ապագայում նրանք կարող են մեծ արդյունքների հասնել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց մասնագետը:

Խոսելով իր լավ ընկերներից մեկի՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինիանոյի մասին, ով աշխատում է Հայաստանի ընտրանու հետ՝ ասեց․

«Նրանք Հայաստանի մասին միայն դրական բաներ են պատմել ինձ և գոհ են այստեղ գտնվելու համար: Հայ մարզիչները լավ արդյունքներ գրանցելու համար պետք է շրջապատված լինեն լավ օգնականներով: Լավ է, որ հիմա ֆուտբոլիստները դուրս են գալիս Հայաստանից՝ աճ գրանցելու համար: Դասախոսության ընթացքում խոսելու ենք ամեն ինչից և չենք կենտրոնանալու մի բանի վրա»,-ասաց նա:

Վիսենտե դել Բոսկեն համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է: Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն: 

Կիսվել