Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» աշխարհահռչակ նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կգա Հայաստան: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նա այստեղ կլինի ամռանը: Հունիսի 18-ին դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար:

Դել Բոսկեն ֆուտբոլային ամենատիտղոսակիր եւ հաջողակ մարզիչներից է: «Ռեալի» հետ նա 2-ական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի առաջնությունում: Իսպանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի 2010 թ. եւ Եվրոպայի 2012 թ. չեմպիոն:

Ֆուտբոլային մարզիչ

Դել Բոսկեն հայաստանցի մարզիչների համար դասախոսություն կկարդա իր բազմամյա օգնական Տոնի Գրանդեի հետ: Նրանց հետ կլինի նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ Խավիեր Մինյանոն:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ապահովել հնարավորինս մեծ թվով մարզիչների ներկայությունը դասախոսություններին»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: