Վթարի է ենթարկվել երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը՝ Գոռ Մխեյանը

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի փողոցի թիվ 130/2 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Գոռ Մխեյանի վարած BMW մակնիշի 99 TP 999 համարանիշի և 33-ամյա Արտակ Գարաջյանի վարած Opel մակնիշի 35 QR 119 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Գարաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մխեյանը հայտնի ու սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրենի խորհրդական, նրա հայրը՝ Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Գ. Մխեյանը, ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 33–ամյա վարորդի Opel-ին:

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվիր ընկերներիդ հետ