Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքի հետ միասին մասնակցեց շաբաթօրյակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքի հետ միասին նույնպես մասնակցեց համապետական շաբաթօրյակին։

Վարչապետը կանգ առավ Ավան-Առինջ տանող ճանապարհի այն հատվածում, որտեղ ավելի շատ էր աղտոտված միջավայրը։

Վարչապետի ընտանիքի հետ միասին շաբաթօրյակին մասնակցում էին նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր ընտանիքի հետ միասին։