Մամուլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վկայի կարգավիճակով ներկայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր «Ելք» դաշինքի անդամների և Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ մարտի 31-ին ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):


Կիսվել նյութով