Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Երևանում մեծ համերգ կունենա․ ինչ անակնկալ է սպասվում այդ օրը

Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Ստաս Միխայլովը Երևանյան «Ես և Դու» խորագրով համերգային երեկոյին կհնչեցնի ինչպես իր երկրպագուներին քաջածանոթ, այնպես էլ նոր գործեր:

Երևանյան մենահամերգը տեղի կունենա ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը հանդես կգա «Всё для тебя», «Только ты», «Ты, Между небом и землёй», «Без тебя», «Там За Горизонтом», «Берега мечты», «Спаси меня» երգերով:

Ստաս Միխայլով

Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ Երգիչն այդ շրջագայությամբ ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքներում: Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահայում, Ցյուրիխում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Լոնդոնում, Միլանում և եվրոպական այլ քաղաքներում: