Սպարապետը այսօր կդառնար 60 տարեկան

Սպարապետը այսօր կդառնար 60 տարեկան

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 60 տարեկան։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյաններին ընտանիքում:

1976-ից 1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-ից 1983 թվականներին գյուղում աշխատել է միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Սարգսյանը ակտիվ գրական և հասարակական գործունեությամբ է զբաղվել: Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին և 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միության անդամ:

1986-ից 1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը:

1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն» եւ արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին:

Սպարապետը

Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-ից 1992 թվականներին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը։

Սպարապետը իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: