Սոցիալական աջակցություն կցուցաբերվի միայնակ թոշակառուներին․ Կառավարության նոր որոշումը

Կառավարությունը ընդունեց մի նախագիծ, ըստ որի՝ գործադիրը սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին: Նրանց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59:

Նախնական հաշվարկներով յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջինում 12․000 դրամ, տարեկան 144․000 դրամ:

Վճարներն ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում 59 բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 8 496, 000 դրամ: