Սերժ Սարգսյանը դատի կտա Խաչատուր Սուքիասյանին
Սերժ Սարգսյանը դատի կտա Խաչատուր Սուքիասյանին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատի կտա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում…»։
Նշենք, որ այսօր ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:
Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։