Սահմանը հատած ադրբեջանցուն բռնել են քաղաքացիները. նա հայտնաբերվել է գյուղերից մեկի տարածքում․ մանրամասներ
Սահմանը հատած ադրբեջանցուն բռնել են քաղաքացիները. նա հայտնաբերվել է գյուղերից մեկի տարածքում․ մանրամասներ
Քիչ առաջ ՀՀ ՊՆ հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Bavnews.am-ի տեղեկություներով Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են քաղաքացիները:
Մենք տեղեկացանք, որ ադրբեջանցի զինծառայողը հայտաբերվել է Կապան համայնքի Նորաշենիկ վարչական շրջանի տարածքում։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում:
Նշենք, որ Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ: