ՌԴ-ի ամենադաժան բանտից ազատ արձակված բժիշկ Գևորգ Ստեփանյանը տեսաուղերձով շնորհակալություն է հայտնում հայերին

ՌԴ-ում կալանավորված բժիշկ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, և արդեն մի քանի օր է՝ նա ազատ է արձակվել։ Գևորգ Ստեփանյանը տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն։

Հիշեցնենք՝ Գևորգ Ստեփանյանը գտնվում էր Մոսկվայի «Բուտիրյան» բանտում և կալանավորվել էր բժշկական սխալի պատճառով, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հիվանդի առողջությունը վտանգվել է այլ բժիշկների անփութության հետևանքով։

Գևորգ Ստեփանյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ջանքերի շնորհիվ՝ հաջողվել է նրա խափանման միջոցը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։