Արսեն Թորոսյանը խոստացել է ամեն ինչ անել՝ մոսկովյան ամենադաժան բանտում գտնվող հայ բժշկին օգնելու համար

Արդեն տեղեկացրել ենք, որ հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանն արդեն 3 ամիս է՝ գտնվում է մոսկովյան ամենադաժան և ամենավատ պայմաններ ունեցող բանտում։ Նրան կալանավորել են մոսկովյան մասնավոր կլինիկաներից մեկում կատարած քթի պլաստիկ վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։

Այս դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դեռ 3 շաբաթ առաջ ծանոթացել եմ մոսկովյան «Բուտիրյան» բանտում գտնվող ՀՀ քաղաքացի, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի գործի մանրամասներին։ Դրանից հետո խոսել եմ Ռուսաստանում մեր դեսպանի և մի շարք այլ գործընկերների հետ։ Մեր դեսպանատունը ինտենսիվորեն աշխատում է ՌԴ իրավապահների հետ, որպեսզի հարցին հանգուցալուծում տրվի և ես հավաստիացնում եմ, որ մեր գործընկերոջ գործը մեր ուշադրության կենտրոնում է»:

Կիսվիր ընկերներիդ հետ