Պուտինի նկարը հեռացվեց Զվարթնոցի ճանապարհից

Պուտինի նկարը հեռացվեց Զվարթնոցի ճանապարհից

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ են հրապարակում Երևանից, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի այցին ընդառաջ մի շարք հատվածներում տեղադրված են ԱՄՆ դրոշները։

Նշենք, որ Փելոսին այսօր պետք է ժամանի Հայաստան։ Այցի ժամանակացույցի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։

Քիչ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհից հեռացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։

«Հենց հիմա վերադառնում եմ Զվարթնոց օդանավակայանից, Երևան գնացող և եկող ճանապարհների վրա Պուտինի կամ Ռուսաստանի հետ կապված որևէ պլակատ չկա»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։