Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության սպառնալիքը

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության սպառնալիքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։

«Գազետա»-ի փոխանցմամբ, Պեսկովը «Подъём» թելեգրամի ալիքին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։

«Դեռ ոչ։ Դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Կիսվել նյութով