Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան
Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում աղցանի բաղադրատոմս, որի բաղադրիչները շատ հասանելի են։
Երբ պետք է հյուրեր ընդունեք, բայց պատրաստելու ժամանակ չունեք: Նման դեպքերում այս բաղադրատոմը «օգնության կհասնի»:
Բաղադրիչներ
Հավի ֆիլե՝ 350 գր․
Սունկ Շամպինյոն՝ 200 գր․
Վարունգ՝ 2 հատ
Սամիթ՝ 20 գր․
Մայոնեզ՝ 2 ճաշի գդալ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
1․ Կտրատեք սունկը և տապակեք բուսական յուղի մեջ 5-7 րոպե:
2․ Խաշատ հավի ֆիլեն կտրատել խորանարդներով։
3․ Վարունգները առանց մաքրել կտրատել կիսալուսնաձև։
4․ Սամիթը մանր կտրատեք:
5․ Աղցանի ամանի մեջ միացրեք հավը, սունկը, վարունգը և սամիթը: Ավելացրեք մայոնեղ և լավ խառնեք։
Վերջ, աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։
Բարի ախորժակ։
Օգտակար խորհուրդներ և տարբերակներ
Այս աղցանը հատկապես համեղ է ստացվում, երբ օգտագործում եք թարմ, թթվասերով պատրաստված մածուն, ինչը ապահովում է հարուստ և թավալիկ հյուսվածք։ Եթե ցանկանում եք ավելի թեթև տարբերակ, կարող եք օգտագործել ցածր յուղայնությամբ մածուն կամ հունական յոգուրտ։
Վարունգի փոխարեն կամ լրացուցիչ կարող եք ավելացնել նաև լոլիկ, բոլղարական պղպեղ կամ բողկ՝ աղցանին ավելի հարուստ համային և գունային պատկեր հաղորդելու համար։ Ընկույզի փոխարեն կարող եք օգտագործել նաև նշիկ կամ արևածաղկի սերմ, եթե նախընտրում եք այլ տեսակի ընկուզեղեն։
Աղցանը մատուցելուց առաջ խորհուրդ է տրվում այն մի փոքր սառեցնել սառնարանում, որպեսզի բաղադրիչները լավ խառնվեն և համը ավելի հարուստ դառնա։ Այն հատկապես հարմար է ամառային շոգ օրերին՝ որպես թեթև, թարմացնող ուտեստ։


