Պատգամավորները ստորագրություն են հավաքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար

ՀՀ ԱԺ պատգամավորները երաշխագիր են ստորագրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու համար։

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ԱԺ պատգամավորների 1/3-ը՝ այդ թվում նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ձևաթղթի տակ։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ ասաց, որ արդեն 41 ստորագրություն կա։ Երկու օրվա ընթացքում դիմումը կներկայացվի Գլխավոր դատախազություն ու դատարան։

Հիշեցնենք, որ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրում են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վենդետա է համարում։ Նման մեղադրանք է ներկայացվել նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Դատարանը նրան ազատ է արձակել` հինգ միլիոն դրամ գրավի դիմաց։ Հայաստանի նոր իշխանությունները ակտիվորեն հետաքննում եմ 2008 թվականի մարտի 1-2 դեպքերը։

Անվանի պետական գործիչներին հարցաքննության են հրավիրում ու մեղադրանքներ են ներկայացնում։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվիր ընկերներիդ հետ