Մամուլ

«Ունես 10 օր առաջարկն ընդունելու, բայց ամեն 3-րդ պաշտոնը ինձ կտաս». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին

«Ունես 10 օր առաջարկն ընդունելու, բայց ամեն 3-րդ պաշտոնը ինձ կտաս». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին

Այս մասին ասել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարությանը։

«Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք, և այս իրավիճակը չէր ստեղծվի։

Հանրային ձայնը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե քո նմանը գա, նստի, դու ու Թևանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետը իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, հիմա ամեն ինչի 3-րդը իմն է լինելու:

Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրիխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»,-իր եթերում նշել է Վարդան Ղուկասյանը։

Կիսվել