«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին՝ ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար»․ Գլխավոր տնօրեն

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին՝ ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար»։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի խոսքը «Ֆ91 Դյուդելանժ» — «Արարատ-Արմենիա» խաղից հետո։

«Հարգելի հայրենակիցներ, Ցավոք սրտի, այս տարի մեզ չհաջողվեց նվաճել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

Այս առիթով շնորհակալություն եմ հայտնում մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, մեր աշխատակիցներին և իհարկե «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ակումբի սեփականատեր պարոն Սամվել Կարապետյանին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, և ֆուտբոլը հայերիս համար կրկին տոն դարձնելու համար:

Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին և մյուս տարի արդեն իրագործենք բոլորիս բաղձալի երազանքը»: