«Որտե՞ղ է երեխաս». երեխայից զրկված ծնողը՝ Ռազմիկ Աբրահամյանին

«Որտե՞ղ է երեխաս». երեխայից զրկված ծնողը՝ Ռազմիկ Աբրահամյանին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթ նստավայրում, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործի դատական քննությունն է ընթանում։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով՝ առևտրային կաշառք։

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ առողջապահության փոխնախարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել՝ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ի նպաստ կաշառատուի գործողություններ կատարելու համար:

Արսեն Դավթյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: