«Որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»․ Անդրեի սկանդալային խոստովանությունը

«Որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»․ Անդրեի սկանդալային խոստովանությունը

Նա միշտ երգում է գեղեցիկ սիրո մասին, բայց ասում՝ եղել է շրջան, որ ինքը դադարել էր հավատալ անկեղծ սիրուն: Նա միշտ փորձել է անձնականը գաղտնի պահել մամուլից, բայց նրա որոշ սիրավեպեր հայտնի են դարձել հանրությանն ու լայնորեն քննարկվել:

20 տարի բեմում, 20 տարի մամուլի ուշադրության կենտրոնում. թվում է՝ հայ հանդիսատեսն ու երկրպագուներն արդեն ամեն ինչ հասցրել են իմանալ Անդրեի մասին, բայց արի ու տես՝ նա անակնկալներով լի է:

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում գտնվող երգիչն օրերս Երեւանում էր: NEWS.am STYLE-ը հանդիպեց Անդրեին ֆոտոշարք իրականացնելու նպատակով, իսկ մեր հարցազրույցն այնքան ջերմ ու անկեղծ ստացվեց, որ երգիչն առաջին անգամ հանդես եկավ մի շարք բացահայտումներով…

Առաջին սիրո, չծնված երեխայի եւ հայր լինելու մեծ ցանկության մասին… Անդրեի բացառիկ հարցազրույցը:

Անդրեի խոստովանությունը

Անդրեասում են ամուսնացել եսհա՞:

Գիտե՞ս, ասում են ու շատ բաներ են ասում: Իմ փոխարեն շատ բաներ են որոշում, արդեն սովոր եմ այդ ամեն ինչին ու վաղուց՝ կարելի է ասել՝ արդեն 20 տարուց ավել: Եթե այդպես են որոշել, ու այդպես են մտածում, թող այդպես լինի (ծիծաղում է):

Ես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ այդ ամենի շուրջ, որովհետեւ կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանը տրվեց «Քեզ տեր եմ» տեսահոլովակում: Բայց դրանից հետո էլ շարունակվեցին շնորհավորանքներ: Երեւի, միշտ էլ հետաքրքիր է մարդու անձնականը, բայց ես կցանկանայի, որ իմ արվեստն ավելի շատ հետաքրքրեր մարդկանց: Ուրախ եմ, որ իմ արվեստն, իսկապես, հետաքրքիր է այն հանդիսատեսին, որը 20 տարի շարունակ իմ կողքին է:

Այսինքն՝ մինչ օրս չե՞ս ցանկանում կոտրել տեսահոլովակի հերոսուհու հետ կապված առեղծվածը, թե՞…

Նրանք, ովքեր ինձ այս տարիների ընթացքում հասցրել են ճանաչել, վստահ եմ՝ գիտեն, որ ես երբեւիցե իմ անձնական կյանքն ու հարաբերությունները չեմ սիրել ի ցույց դնել հանրությանը… (ժպտում է):

Անդրեի խոստովանությունը

Փաստորենայստեղից կարելի է ենթադրելոր անձնականումդ դեռեւս պաշտոնականփոփոխություն չկաթե չէ՝ ինչպես նշեցիր՝ լուսանկարներ չէիր հրապարակի…:)

Բոլորին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան հենց տեսահոլովակում է: Ընդամենը պետք է այն սկզբից մինչեւ վերջ դիտել: Բայց ցավոք՝ այսօր մարդիկ միայն լուսանկարներով են կարծիք կազմում կամ միայն նյութերի վերնագրեր ընթերցելով՝ չկարդալով ամբողջական նյութն ու չդիտելով տեսանյութը: Դա նույնն է, ինչ երկու ժամ տեւողությամբ հրաշալի ֆիլմը դիտելու փոխարեն միայն մի քանի վայրկյան տեւող թիզերը նայես:

Կարելի՞ է ենթադրելոր տեսահոլովակի վերջաբանը ներկայացնում է հենց քոնշանադրության պատմությունըորը տարիներ առաջ մեծ արձագանգ ստացավմամուլում:

Շատերի կյանքում եղել է նման պատմություն: Ես չեմ ցանկանում շատ բաներ բացահայտել, որովհետեւ, պարզապես, չեմ ցանկանում: Չեմ ուզում անդրադառնալ այն ամենին, ինչ եղել է իմ անցյալում, որովհետեւ այն, ինչ կա իմ ներկայում, ավելի լուսավոր է, ավելի ուրախ ու սիրով լի: Կան տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են իմ կյանքը, որոնց սցենարը հնարված չէ, բայց չեմ ասի՝ որոնք են դրանք (ծիծաղում է):

Անդրեի խոստովանությունը

Այնուամենայնիվդու այն արտիստներից եսոր որքան էլ փակ ես պահել անձնականդցանկացել եսդաթե ոչ՝ քո սիրավեպերից շատերը հայտնի են դարձել հանրությանըԻնչ ես կարծում՝ ինչո՞ւ դրանք տրամաբանական շարունակություն չեն ունեցել:

Երբ հանրային մարդ ես, ուզած, թե չուզած՝ անձնական կյանքդ հետաքրքիր է բոլորին: Ինչո՞ւ տրամաբանական ավարտ չունեցան… պատճառները շատ էին՝ հիասթափություններ, միմյանց չհասկանալ, դավաճանություններ:

Գիտե՞ս, ես, առհասարակ, ընկերություն անելուց երբեք եւ երբեւիցե չեմ մտածել, որ դա պարտադիր պետք է տրամաբանական շարունակություն ունենա, վերածվի ամուսնության: Ամուսնությունը շատ լուրջ որոշում է: Կարծում եմ՝ դա ավելի շատ որոշում է, քան զգացմունք: Երեւի միշտ երկկողմանի պատրաստ չենք եղել այդ ամենին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։