Ոտքով զբոսնելն օգնում է պայքարել կրծքի քաղցկեղի դեմ

Ատլանտայում Ամերիկյան ուռուցքաբանական համայնքի աշխատակիցների կողմից անցկացվող հետազոտությունները ցույց են տվել, որ 50-ից բարձր տարեկան հասակի կանայք կարող են 14 տոկոսով կրճատել կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը, եթե մշտապես քայլելով զբոսնեն։

Մասնագետները վաղուց հայտարարում են օրգանիզմի վրա ֆիզիկական մարզումների դրական ազդեցության մասին, սակայն այս անգամ շեշտը դրվել է հենց զբոսանքների վրա. գրում է «Piter-piter.ru»-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Փորձին մասնակցել են 50-74 տարեկան 73 000 կանայք: Հետազոտությունն անցկացվում էր 1992-2009 թվականների ընթացքում: Հենց այդ շրջանում էլ ուսումնասիրվել է փորձի մասնակցների առողջական վիճակը: