Ով է Սորոսը և ինչու է նրա անունը միշտ ասոցացվում Հայաստանի հետ

Ով է Սորոսը և ինչու է նրա անունը միշտ ասոցացվում Հայաստանի հետ։ Ջորջ Սորոսը հունգարական ծագումով ամերիկացի ներդրող, բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ է։

Սորոսն աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն է։ 2018 թվականի փետրվարի դրությամբ նրա մաքուր ակտիվները կազմել է 8 միլիարդ դոլար, այն բանից հետո, երբ իր բարեգործական ընկերությունը՝ բաց հասարակական կազմակերպությունը ստացավ 18 միլիարդ դոլարի հանգանականություն։

Ծնվել է Բուդապեշտում, ապրել է Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Հունգարիայում և 1947 թվականին տեղափոխվել է Անգլիա։ Ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոց՝ ստանալով նախ բակալավրի որակավորում, ապա նաև փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։

Ով է Սորոսը

Հեղափոխության օրերին Ջորջ Սորոսը Թվիթերի իր էջում կատարել էր մի գրառում։

«Ուժեղ աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսական է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար» և հղում էր արել իր ղեկավարած «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքէջի հրապարակմանը։ «Ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի նորածին ժողովրդավարությանը» վերնագրով:

Փորձագետները պնդում են, որ հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանի ինչպես լրատվական, այնպես էլ օրենսդրական դաշտում։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։

Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, և ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի վերաբերյալ»։