Մամուլ

Ովքեր են Յուլիա Ֆինեսին «պատժած» և ձերբակալված տղաները․ հայտնի է անունները

Ովքեր են Յուլիա Ֆինեսին «պատժած» և ձերբակալված տղաները․ հայտնի է անունները

Ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսին պատժած ու այս պահին ձերբակալված երիտասարդների մասով քննիչները դեռևս հստակ չեն որոշել, թե որ հոդվածով պիտի պատասխանատվության ենթարկեն նրանց, «Հրապարակին» ասաց հասարակական գործիչ, քաղաքագետ Արթուր Գրիգորյանը, ով իր աջակցությունն է հայտնել երիտասարդներին։

«Ես տեղյակ եմ, որ ձերբակալել են Գևորգ Անդրանիկի Մելքոնյանին և Գուրգեն Մկրտիչի Մխիթարյանին։ Գործի մասով քննիչները դեռ չգիտեն ինչ հոդվածի տակ պիտի դնեն, որովհետև, որպես այդպիսին, հանցակազմը բացակայում է, հիմք չկա։

Հիմա ուզում են խուլիգանական հոդվածի վրա տանել՝ այսինքն 196 հոդվածով, դա էլ նախատեսում է 3-7 տարի։ Հիմա փաստաբաններն աշխատում են, առերեսում է կատարվում, դեռ մեղադրանքը չի առաջադրվել։

Բայց 72 ժամ հետո մեղադրանքը արդեն կներկայացվի»,-«Հրապարակին» ասաց Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ տղաներին տարել են առերեսման Էրեբունի հիվանդանոց, որտեղ այս պահին գտնվում է ռուս բլոգեր Յուլիա Ֆինեսը։ 

Հիշեցնենք, որ վերջինս քննչականի զուգարանի պատուհանից անհաջող փորձի արդյունքում ընկել էր ու ստացել կողերի կոմպրեսիոն կոտրվածք։

Կիսվել նյութով