Մամուլ

Ոսկեպարի առանձնատան գլխից հանվել է Ռուսաստանի պետական դրոշը. Ոսկան Սարգսյան

Ոսկեպարի առանձնատան գլխից հանվել է Ռուսաստանի պետական դրոշը. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի օր առաջ Ոսկեպարի այս առանձնատան գլխից հանվել է Ռուսաստանի պետական դրոշը։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ այստեղ հիմնավորված ռուս զինվորականները այսօր իրենց ավտոմեքենայով եղել են նախկինում ադրբեջանաբնակ Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար) գյուղի տարածքում։

Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, Աժ պատգամավոր Վահե Ղալումյանը արդեն երկրորդ անգամ խոսել է Տավուշում Հայաստանի տիրապետության տակ գտնվող ադրբեջանական տարածքների մասին։

ՊՆ Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ բավական կոշտ պահվածք է դրսեւորել։

voskepar rus

Տավուշի սահմանները պաշտպանող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի ծառայության պայմանագրի ժամկետը լրացավ, օրեր առաջ նա հրաժեշտ տվեց այդ պաշտոնին։

Այս բոլորը, ինչպես նաեւ Տավուշում ռազմական պատրաստվածության բնույթի մի քանի քայլեր, որոնք հարկ չեմ համարում նշել, վկայում են, որ առաջիկայում Տավուշի սահմանագոտին կարող է թեժանալ, սահմանին կարող են բախումներ լինել, որից հետո Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ խաղաղության հասնելու համար պետք է անկլավները փոխանակել, Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծում անել»։

Կիսվեք էջում