«Ոչ միայն ՌԴ վարչապետը, այլև բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ». Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է

Ոչ միայն ՌԴ վարչապետը, այլև բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է համացանցում տարածված տեսանյութը՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստի մի հատվածից: Նա, մասնավորապես, գրել է.

«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետեւ բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տեւեցին։

Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»: