Ո՞վ է ձեզ այդպիսի անպատկառություն ներարկել․ Հայրիկյանը առաջարկով դիմել է վարչապետին

Ո՞վ է ձեզ այդպիսի անպատկառություն ներարկել: Մայիսի 28-ը պետք է հռչակել որպես անկախության վերականգնման օր:

Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախկին դիսիդենտ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ անկախության համար պայքարը սկսվել է դեռեւս Հայկի ու Բելի պայքարից:

«Հայկական ոչ մի քաղաքական ուժ դեմ չի եղել, որ մենք անվանենք այս օրը այնպես, ինչպես ցանկացել են անկախության ճարտարապետերը»,-նշել է նա: