Մամուլ

«Դուք ինչ հեղափոխական, դուք ողորմելի և ստոր եք»․ Պարույր Հայրիկյան

Ուղիղ եթերում է քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը։ Նա արտահայտում է իր կարծիքը ներկա քաղաքական դրության վերաբերյալ՝ նոր իշխանությանը համարելով հանցավոր ռեժիմի շարունակողներ․

«Ինչ հեղափոխություն, եթե դեռ շարունակում է մնալ հանցավոր ռեժիմի նշանակած նախագահը։ Դուք դեռ պահպանում եք հանցավոր Սահմանադրությունը։ Դուք ողորմելի և ստոր եք, ձեզնից ինչ հեղափոխականներ»։

Նա նաև նոր իշախանություններին մեղադրում է Ռուսաստանին հաճոյանալու, Թուրքիայի շահերը պաշտպանելու մեջ․

«Եթե դուք հեղափոխության կրող լինեիք, ժամանակին կկանգնեիք իմ կողքին, հիմա եկել թատրոն եք սարքել։ Անում եք Ձեր ընտանիքների համար, բայց ոչ պետության անունից։ Դուխով անունը կպցրել եք վրաներդ, բայց դուք վախկոտ եք»։

Վերջում էլ հավելել է, պետությունը չի զզարգանա, քանի դեռ չի տապալվել իրական հանցավոր ռեժիմը։

Կիսվել էջում