«Շատ եմ ցավեցրել նախկին կնոջս…». Տիգրան Մնացականյան

«Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Մնացականյանը, որի նոր սիրավեպը երիտասարդ աղջկա հետ համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել: Մեր հարցին՝ ինչու բաժանվեց կնոջից՝ Լիանա Առաքելյանից, դերասանը պատասխանել է.«Առանց այդ էլ շատ եմ ցավեցրել Լիանային, չէի ցանկանա այդ մասին այլեւս խոսել»:

Տիգրանի ամուսնալուծության լուրը վերջերս ենք հայտնել: Կարճ ժամանակ անց նա իր «ֆեյսբուքյան» էջում սկսեց հրապարակել սիրառատ լուսանկարներ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ, մեզ հետ զրույցում էլ հաստատել է, որ շուրջ մեկ ամիս է՝ միասին են ապրում:

«Իմ ընտրյալը մասնագիտությամբ դերասանուհի է: Ծանոթացել ենք թատրոնում: Թեև մեր միջև տարիքային տարբերությունը մեծ է՝ 21 տարի, բայց դա որևէ նշանակություն չունի: Ես ուզում եմ, որ ինչպես մենք, այնպես էլ բոլոր զույգերը երջանիկ լինեն, փորձություններից կանգ չառնեն եւ հասնեն իրենց երջանկությանը՝ անկախ ամեն ինչից»,-ասել է դերասանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյանն իր նախկին ամուսնությունից ունի երկու երեխա՝ 13-ամյա որդի եւ 1-ամյա դուստր: Հարցին՝ ինչպես որդին ընդունեց իր նոր հարաբերությունները, նա պատասխանել է.«Ակնհայտորեն զարմացա, բայց որդիս երջանկությանս դեմ դուրս չեկավ»:

40-ամյա Տիգրանը եւ 19-ամյա Մարիամը փետրվարին նախատեսում են հարսանիք անել:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...