Աշխարհ

Նոր երկրաշարժ և երկու հետցնցում՝ Թուրքիայում

Նոր երկրաշարժ և երկու հետցնցում՝ Թուրքիայում

Թուրքիայի արևելյան հատվածում փետրվարի 7-ի առավոտյան հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մալաթիա քաղաքից 34 կմ հարավ-արևելք:

Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 07։11-ին (Երևանի ժամանակով 11։11-ին)։

turqia erkrasharj 1

Երկրաշարժի օջախը գտնվել է 46 կիլոմետր խորության վրա։

EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժին հաջորդել է 4,2 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու հետցնցում։

Կիսվել