Նիկոլ Փաշինյաը հավատարիմ մնաց իր հռչակած արժեքին և Հայաստանում ընտրություն չկեղծվեցին

Նիկոլ Փաշինյաը հավատարիմ մնաց իր հռչակած արժեքին և Հայաստանում ընտրություն չկեղծվեցին։ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երեկ Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրություններին, որում հաղթեց անկուսակցական Վահագն Գևորգյանը՝ գրել է.

«Շնորհավորում եմ ազատ և արդար ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին:

Մեկ բան փաստ է. Նիկոլ Փաշինյաը հավատարիմ մնաց իր հռչակած արժեքին և Հայաստանում ընտրություն չկեղծվեցին՝ նույնիսկ իշխանության թեկնածուների պարտության պայմաններում:

Ցանկանում եմ հույս հայտնել և հավատալ, որ Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվելու և Հայ ժողովուրդը կարողանալու է իրացնել իրեն պատկանող իշխանությունը՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով»: