Նիկոլենց փոխանցեք, թող միանգամից ապրիլի 24-ը տոն հայտարարեն, մեկ ա ԱԺ-ում 130 ձայնով անցկացնելու են. Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլենց փոխանցեք, որ տենց լավ չի թող միանգամից ապրիլի 24-ը տոն հայտարարեն մեկ ա ԱԺ-ում 130 ձայնով անցկացնելու են: Էս պարագայում իրանց սրտով մի քանի թիրախ կխոցեն, մանրամասնեմ`

1. Ապրիլի 24-ը ավելի հիմնավոր կերպով օրակարգից դուրս կգա որպես ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման օր: Սրանով կնպաստեն «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի իրականացմանը: Վստահ եմ Սոռոսը սրա համար մի քանի տասնյակ հազարով կավելացնի ԵՊՀ-ի ջահելների փողը ու իրանք մեկից մեկ վիզ կդնեն դրա համար:

2. Դրանով կապացուցեն, որ իրենց արածը ոչ միայն Արցախյան հերոսամարտին ծալած ունի այլև ավելի կարևոր ա քան ցեղասպանության զոհերի հիշատակն ու առհասարակ ցեղասպանության միջազգային ճանաչումը:

3. Ապրիլի 24-ը տոն դարձնելու դեպքում Նիկոլը կարա հենց Ծիծեռնակաբերդում տոնի հուշահամալիր դնի (Ալեքսանյանի ջանը սաղ) ու արդեն 5-7 հազարանոց մարտի 1-ի երթը կդառնա բազմահազարանոց երթ: Ժողովուրդը ավանդույթի ուժով ծաղիկները ձեռքին կգնա Ծիծեռնակաբերդ»: