Օգտակար

Նարնջի հյութը առողջության համար ամենաօգտակար ըմպելիքն է

Նարնջի հյութը առողջության համար ամենաօգտակար ըմպելիքն է

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու առողջության համար առավել օգտակար ըմպելիքը նարնջի հյութն է, որն ավելի լավ է խմել առավոտյան նախաճաշելիս: Այս մասին հայտնում է GlobalScience.ru-ն:

Նյու Յորքի Բուֆալո համալսարանի հետազոտողների անցկացրած փորձին մասնակցել է 20-40 տարեկան 30 մարդ: Նրանց ամենօրյա սննդակարգը միանման է եղել՝ կազմված խոզապուխտով սենդվիչից, ձվածեղից և կարտոֆիլից: Մասնակիցներին բաժանել են 3 խմբի:

Առաջին խմբի մասնակիցները սնունդն ընդունել են քաղցրացված ջրով, երկրորդ խումբը՝ հասարակ ջրով, երրորդ խումբը՝ թարմ քամված նարնջի հյութով: Փորձի ընթացքում մասնակիցներից օրվա ընթացքում մի քանի անգամ արյուն են վերցրել:

Արդյունքում երրորդ խմբի մասնակիցների արյան մեջ հայտնաբերվել է գլյուկոզայի ցածր քանակություն և իմունային համակարգի ամրության համար պատասխանատու շատ նյութեր:

Նարնջի հյութը առողջության համար ամենաօգտակար ըմպելիքն է։

Կիսվել էջում