Նարե Գրիգորյանը հիստերիկ պահվածք է ցուցաբերել և ազատվել աշխատանքից` սեփական դիմումին համաձայն

Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատաքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե աշխատանքից ազատվել է, որովհետեւ գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է արտաժամյա աշխատել, բայց նա մերժել է, որովհետեւ անչափահաս երեխա ունի: Էդուարդ Աղաջանյանը ՀԺ-ին տված պարզաբանման մեջ նշեց, որ Գրիգորյանը աշխատավայրում հավելյալ մնալու խնդրով իրեն դիմել է, բայց իրականում պարզվել է, որ նման բան չի եղել:

«Տիկին Գրիգորյանը պնդում էր, որ գործերի կառավարիչն իրեն պահում է արտաժամյա՝ մինչեւ 22:00-ն եւ նա չի կարողանում համատեղել անչափահաս երեխայի խնամքը: Նա առաջարկում էր իրեն այդքան երկար չպահել: Նա գործերի կառավարչի մասին ինձ մոտ անհարգալից էր խոսում, որի հետ կապված նրան որեւէ բան չի ասվել: Ես խնդիրը քննարկել եմ պարոն Պապիկյանի հետ եւ պարզվել է, որ Նարե Գրիգորյանը ստել է, որովհետեւ նա աշխատանքից ամենաուշը դուրս է եկել 18:15 րոպեին»,-ասաց Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ գործերի կառավարչի ասածից զատ նա ստուգել է նաեւ կառավարության մուտքի եւ ելքի էլեկտրոնային համակարգը, ինչի միջոցով պարզ է դարձել, որ Նարե Գրիգորյանն աշխատանքից հեռացել է վերոնշյալ ժամանակահատվածում:

«Փաստաթղթերը ես ուսումնասիրել եմ եւ չկա մի օր, որ Նարե Գրիգորյանը դուրս է գալիս ժամը 18:20-ից ուշ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Նրա պնդումները սուտ էին»:

Աղաջանյանը հավաստիացրեց, որ անգամ Նարե Գրիգորյանի աշխատավարձն է բարձրացվել՝ Պապիկյանի կողմից գործերի կառավարչի պաշտոնը ստանձնելուց հետո:

«Նրա նկատմամբ որեւէ կանխակալ վերաբերմունք չի եղել: Նա աշխատանքից ազատվել է հետեւյալ պատճառով. ինձ հետո խոսելուց հետո Նարե Գրիգորյանի եւ Վահան Պապիկյանի միջեւ եղել է հետեւյալ խոսակցությունը, որ, եթե աշխատանքից հետո մի քանի րոպե մնալն անտանելի է դառնում իր համար, ապա ազատ է դիմում գրել եւ դուրս գալ: Գործերի կառավարչին ի պատասխան Նարե Գրիգորյանը հիստերիկ պահվածք է ցուցաբերել եւ Պապիկյանին ու իմ գործավարին զգուշացրել է, որ դառնում է ընդդիմադիր լրագրող»,- մանրամասնեց Աղաջանյանը:

Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել.  Այնուհետեւ, Նարե Գրիգորյանն իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել.

Աղբյուր՝ armtimes.com

 

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...