Շոու-բիզնես

Նախկինների մեղավորությունները հիշելով՝ էլի հիշեցի նախկիններից՝ լաավ հներից մեկին․ Արտյոմ Մարկոսյան

Նախկինների մեղավորությունները հիշելով՝ էլի հիշեցի նախկիններից՝ լաավ հներից մեկին․ Արտյոմ Մարկոսյան

Դերասան, շոումեն Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախկինների մեղավորությունները հիշելով՝ էլի հիշեցի նախկիններից՝ լաավ հներից մեկին՝ Մեսրոպ Վարդանիչին…

artyom markosyan

Հա՛, սաղ Մաշտոցն ա մեղավոր. եթե վարպետն իրան էդքան չտանջեր ու մի 3-4 տառ պակաս երկներ, կոնկրետ՝ 10, 14, 15 ու 36-րդ տառերը, էսօր, երևի, ո՛չ Դոգը էդքան ասելիք ու լսարան կունենար, ո՛չ էլ ֆեյք Սողոմոնյան Գագոն։

Ու, ընդհանրապես, սոցցանցեր մտնելն, արդեն, էդքան անտանելի չէր լինի…Լա՛վ էլի, վարպետ…էս ի՞նչ քա…քաոսի մեջ գցեցիր մեզ…»։

Կիսվեք էջում