«Մուլտհերոսների կերպարների հագուստով երեխաներին էի ուրախացնում». Լիլիթ Սարգսյան

«Մուլտհերոսների կերպարների հագուստով երեխաներին էի ուրախացնում». Լիլիթ Սարգսյան

Tert.am Life-ը գրում է․ Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանի մասնակցությամբ «Ախթամար» հեռուստասերիալն օրերս է ավարտվել: Tert.am Life-ը Լիլիթի հետ զրուցել է 18 տարեկանից աշխատելու, առաջին աշխատանքի ու աշխատավարձի և աշխատելու կարևորության մասին:

Լիլիթի խոսքով՝ աշխատում է 18 տարեկանից: «Առաջին աշխատանքս մուլտհերոսների կերպարների հագուստով երեխաներին ուրախացնելն էր: Հստակ չեմ հիշում, բայց առաջին աշխատավարձս, երևի, 2 ժամվա համար 14.000 դրամն էր, նույնիսկ չեմ հիշում, թե այդ գումարն ինչի վրա եմ ծախսել:

Հաստատ անիմաստ եմ ծախսել, ես գումարը միշտ անիմաստ եմ ծախսում: Սկզբում ծնողներս դեմ էին, որ աշխատեի, բայց հետո ընդունեցին որոշումս, քանի որ տեսակով համառ եմ: Ծնողներս միշտ դեմ են եղել իմ աշխատելուն ու միշտ ամեն ինչով ապահովել են ինձ, ես երբեք ոչնչի կարիք չեմ ունեցել:

Ուղղակի տեսակով անկախ եմ, սիրում եմ ինքնուրույն ամեն ինչ անել ու նաև ֆինանսական կախվածություն չունենալ ոչ ոքից»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ այդ աշխատանքն արել է մի քանի ամիս: «Հետո որոշ ժամանակ չաշխատեցի ու սկսեցի նկարահանվել «Պատվից առավել» հեռուստասերիալում: Վաղ տարիքից աշխատելու դրական կողմերից մեկն այն է, որ հասկանում ես գումարն ինչպե՞ս ծախսել, տնօրինել, հասցնում ես ավելի շատ բան հասկանալ, աշխատասեր լինել: Աշխատանքը թույլ է տալիս ավելի շուտ կայանալ:

Այն ինքնուրույնություն է տալիս, հիմա էլ իմ ծախսերն ինքնուրույն եմ հոգում: Վաղ տարիքից աշխատելու բացասական կողմերից է միայն, որ չես հասցնում շատ բաներ անել, որովհետև զբաղված ես լինում»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում