Մի խումբ քաղաքացիներ Երևանի փողոցներից մաքրում են #SutNikol գրությունները

Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանի փողոցներից մաքրում են #SutNikol գրությունները, որոնք տգեղացրել էին քաղաքի տեսքը։

Այդ գրությունները հայտնվել էին քաղաքի կենտրոնական փողոցներում օրեր առաջ՝ Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանի նախաձեռնությամբ։ Վերջիններս Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ էին արել։

Հիշեցնենք՝ այդ նախաձեռնության անդամներին ոստիկանությոնը բերման էր ենթարկել, բայց երեկոյան բաց թողեց։