«Մինչև հունվարի 1-ը տոմսն առեք ու եկեք. երկարաձգման օրենքը գոյություն չի ունենալու»․ Փաշինյանը՝ ծառայությունից խուսափածներին․ Տեսանյութ

«Մինչև հունվարի 1-ը տոմսն առեք ու եկեք. երկարաձգման օրենքը գոյություն չի ունենալու»․ Փաշինյանը՝ ծառայությունից խուսափածներին։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց՝ առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած ու 27 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը՝ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:

Այն հնարավորություն կտա վերջիններին վճարել օրենքով սահմանված համապատասխան գումարն ու վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Մեր այն հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չի, որ այլևս չենք երկարացնելու օրենքի ուժը, հնարավորություն ունեն ինքնաթիռի տոմս առնել, պրոցեդուրաներն անցնել ու Նոր տարին էլ ՀՀ-ում նշել:

Այս օրենքն այլևս չի երկարաձգվելու, 2020թ. հունվարի մեկից այն գոյություն չի ունենալու։ Մինչև հունվարի 1-ը տոմսն առեք ու եկեք»,- հայտարարեց վարչապետը: