Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից (Տեսանյութ)

Մեքսիկայում դարպասապահը գոլ է խփել սեփական տուգանային հրապարակից: Այս անհավանական գոլը գրանցվել  է «Գվադալախարա»-«Վերակրուս» հանդիպման  ժամանակ:

Երբ հաշիվը եղել է 2-1 հոգուտ «Գվադալախարա»-ի, հաղթող թիմի դարպասապահ Խոսե Անտոնիո Ռոդրիգեսը հուժկու հարվածով գնդակը դուրս է մղել սեփական տուգանայինից:

Սա տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյաններին, երբ պարտվող թիմը ամբողջ կազմով նետված է եղել գրոհի: Ռոդրիգեսի հարվածից հետո հակառակորդ թիմի դարպասապահը չի հասցրել  իր տեղը գրավել և գնդակը, թռչելով ամբողջ դաշտի վրայով, հայտնվել է ցանցում: Խաղի մեկնաբանն ասել է, որ դա պատմական գոլ է:

Տեսանյութը՝ ատորև

Աղբյուր՝ shantnews.am