Մենք Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարվածները Հայաստանին. Փելոսի

Մենք Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարվածները Հայաստանին. Փելոսի

Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունները անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանում եւ տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ:

Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությանժամանակ ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Մենք Միացյալ նահանգներում ավելի վաղ ընդունեցինք ձեզ, քննարկեցինք մի շարք հարցեր անվտանգության, ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում եւ այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել: Ես առաջին խոսնակն եմ ներկայացուցիչների պալատի, որ այցելում է ՀՀ եւ մենք շարունակում ենք մեր երկխոսությունը:

Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունները անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանում եւ տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ:

Միացյալ նահանգների Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում  եւ 2019 թվականին այն օրնեսդրորեն ընդունվեց եւ անցած տարի նախագահ Բայդենի կողմից հաստատվեց, եւ սա երկկուսակցական օրենք էր, մենք երկար ժամանակ Կոնգրոսում այս հարցի շուրջ աշխատում էինք:

Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար եւ շնորհակալ ենք նրան վարչապետ Փաշինյանին Ժողովրդավարության գագաթնաժողովին հրավիրելու համար»,-ասաց նա:

Փելոսիի խոսքով` 2 երկրների  հանդիպումների ժամանակ թիրախավորվում են անվտանգության հարցերը եւ այս այցերից առաջ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում:

«Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի եւ Հայստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները եւ մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները Կոնգրեսի անունից, Միացյալ նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ եւ վաղուց ի վեր նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին, եւմենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի Լեռնաին Ղարաբաղի հակամարտությանը:

Եվ հանդիպման ժամանակ ավելի վաղ, նշեցինք, որ տասնյակ տարիներ Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից էլ մենք նաեւ Թուրքիային էլ, Ադրբեջանին փորձել ենք հակամարտության հարցում»,- ասաց նա:

Տեսանյութը ստորև