Մենչը՝ Արմեն Պետրոսյանը, հիվանդանոցում է, նրան վիրահատել են

Մենչը՝ Արմեն Պետրոսյանը, հիվանդանոցում է, նրան վիրահատել են։ Հումորիստը ներկայումս Երևանում է։

Պրոդյուսերն ինստագրամյան իր էջում ժամեր առաջ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «Պատրաստ սպասում եմ բժշկիս, որ տանեն լեղապարկս կտրեն»։ 

Դերասանի կինը՝ Քրիստինե Սմսարյանը, մեկնաբանելով լուսանկարի հետևանքով առաջացած աղմուկը՝ ասեց․ «Լեղապարկն են հեռացրել՝ ոչ մի լուրջ բան չկա»։