Սպորտ

Մեյվեզեր-Մաքգրեգոր չեմպիոնների մենամարտը տեղի կունենա այսօր Լաս Վեգասում

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քոնոր Մաքգրեգոր և պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի կշռման արարողությունը: 

Իռլանդացու քաշն է կազմել 69.4 կիլոգրամ, իսկ ամերիկացունը՝ 67.8: Քաշային կարգի սահմանը կազմում էր 69.85 կգ:

40-ամյա Մեյվեզերը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 49 մենամարտերում, իսկ 29-ամյա Մաքգրեգորի ակտիվում կա 24 մենամարտ, վերջինս 21 հաղթանակ է տարել և կրել 3 պարտություն:

Մեյվեզերը 100 մլն դոլար կվաստակի այս մենամարտի համար, իսկ Մաքգրեգորը` 30: Մաքգրեգորի և Մեյվեզերի միջև մենամարտը տեղի կունենա օգոստոսի 26-ին Լաս-Վեգասում` Երևանի ժամանակով առավոտյան 07:00-ին:

Կիսվել նյութով